Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Աստղիկ» բժշկական կենտրոնը ստենտավորումը կրկնակի էժանացրել է

«Աստղիկ» բժշկական կենտրոնը ստենտավորումը կրկնակի էժանացրել է
01.09.2016 | 12:12

«Աստղիկ» բժշկական կենտրոնը սրտի ստենտավորման գները մոտ երկու անգամ նվազեցրել է: Կլինիկայում նոր գները կսկսեն գործել սեպտեմբերի 1-ից՝ ասել է «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը: Բնակչության համար այդ միջամտությունն առավել մատչելի դարձնելու ցանկություն վաղուց կար, հարցը քննարկվել է առողջապահության նախարարությունում, բանակցություններ են վարվել ստենտներ և օգտագործվող այլ նյութեր և պարագաներ մատակարարողների հետ:

Գները նվազեցվեցին մատակարարների հետ նոր պայմանավորվածությունների և ստենտավորման ծավալի մեծացման հաշվին:
Ասատուր Ասատրյանի պարզաբանմամբ՝ «Նատալի ֆարմ» ընկերությունը «Աստղիկ» ԲԿ համար նախկինում էլ էր ներմուծում ստենտներ և օժանդակ այլ պարագաներ, վերջին բանակցությունների շնորհիվ հաջողվել է համաձայնության գալ ստենտավորման համար անհրաժեշտ արտադրանքի և դեղամիջոցների զգալիորեն մեծ տեսականու ուղիղ արտադրողներից մատակարարումների շուրջ շատ ավելի էժան գներով, որ նպաստել է սրտի ստենտավորման ինքնարժեքի նվազմանը:

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ